loading...

Ուշադրություն`քաղցրի սիրահարներին



Դիտումներ ` 424
Ուշադրություն`քաղցրի սիրահարներին

Բոլոր քաղցրասերներին անհանգստացնում է այն փաստը, որ քաղցրի պարբերական օգտագործումը (մասնավորապես՝ կոնֆետները) ճարպակալման և սրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Սակայն վերջին շրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հետազոտողները գիտականորեն հերքել են:

 

Հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 5000 ամերիկացի, ցույց է տվել, որ վատ առողջական վիճակի և քաղցրի պարբերական օգտագործման միջև կապը բացակայում է:

Նրանք, ովքեր օրական առնվազն մեկ անգամ օգտագործել են քաղցր, ավելի շատ հակված չեն եղել գիրացման և սրտանոթային հիվանդությունների, քան այն մարդիկ, ովքեր շաբաթական մեկ անգամ են կիրառել քաղցր:

Դիետոլոգները որևէ կապ չեն հայտնաբերել կոնֆետների հաճախակի օգտագործման և մարմնի զանգվածային ինդեքսի միջև:

Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ անհրաժեշտ է չափավոր օգտագործել քաղցր:


loading...

Փակել